«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
1 դրամ աշխատավարձը դա արդար հատուցում է ամեն երկրի ղեկավարին ում երկրում 500.000 աղքատ մարդ կա: Անգամ շատ է:
Վերացրեք աղքատությունը նոր մտածեք պարգևավճարների մասին:
ՔՊ-ականները երբեք այսքան ահարկու չեն պաշտպանել ինչ որ բան, քան էս 2 օրը Փաշինյանի աշխատավարձը ու պարգևավճարը:
Հայրս տարիներ շարունակ իր ամբողջ աշխատավարձը նվիրաբերել է մանկատների ավարտական դասարանի երեխաներին: (Կան հրապարակումներ):
Ավարտականի երեխաները ստացել են քարտ մեջը հորս աշխատավարձը , որպես կյանք մտնելու համար անհրաժեշտ միջոց:
Մեր երկրի ուժեղ ղեկավարները այս ճամփով պետք է գնան:




