ՔՊ-ականներն արդեն բաց խաղաքարտերով են խաղում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք գնացել են գիտակցված զոհողության, այսինքն՝ գիտակցված ձևով տանուլ են տվել պատերազմը, զոհել 5 հազար ջահել տղաների,հազարավորներին հաշմանդամ դարձրել, Արցախը հանձնել։ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, թե Հայաստանի անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է, Ադրբեջանին էլ՝ Հայաստանը։ Ասվածի վերջին մասը քողածածկույթ է, իբր փոխադարձ գործ է։ Իրականում՝ Հայաստանի տարածքը <<Արևմտյան Ադրբեջան>> համարող Ադրբեջանը ավելացնում է ռազմական բյուջեն, զինվում է, զորավարժություններ է անում, ամենևին էլ իր անվտանգության Հայաստան երաշխավորի կարիքը չունի։ Աժ պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողի հարցերից զայրացած՝ անկեղծացել է․ <<Իմ տղայի չափ գիտելիք դուք էլ ունենայիք, չէիք ծառայի, նա բարձրակարգ մարդ է>>Այսինքն՝ ըստ Աժ պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ Հայաստանի բանակում պետք է ծառայեն միայն անկիրթ, ցածրակարգ անձինք։Իրականում Հայաստան պետության համար ամենամեծ վտանգը ներկայացնում են Հայաստանը գիտակցված զոհողությունների տանող, ցեղասպան Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավոր համարող, Հայաստանի բանակը միայն անկիրթ,անգրագետ երիտասարդների ծառայության վայր համարողները։ Քանի դեռ իրենք իշխանություն են, մենք միշտ պարտված ենք, եթե անգամ միջուկային զենք ու վերջին սերնդի անտեսանելի ռազմական ինքնաթիռներ ունենանք։
Ոսկան Սարգսյան






