ՔՊ-ական պատգամավորն ԱԺ ընդդիմությանը դրդում է իմպիչմենտի՞։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հարց է բարձրացրել ՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «ԱԺ ՔՊ-ական մեծամասնությունը վերջին չորս տարում բյուջեից շուրջ 3,58 միլիարդ դրամ աշխատավարձ է ստացել՝ երկիրն անդառնալիորեն ավերելու և հայոց պետականությունը կործանելու համար, ինչը նրանց մոտ շատ լավ ստացվում է:
Իսկ Աժ ընդդիմությունը վերջին չորս տարում բյուջեից շուրջ 1,5 մլրդ դրամ աշխատավարձ է ստացել՝ այս աղետալի ու դավադիր խմբակին իշխանազրկելու և երկիրը փրկելու համար, որն առայժմ չի ստացվել:
Կարծում եմ՝ ճիշտ եմ հասկացել ԱԺ այսօրվա բրիֆինգի ընթացքում ՔՊ-ական դեպուտատի ասածի ու չասածի բուն իմաստը»: