ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու նրա որդին` Շանթ Բագրատյանը, որն արդեն հասցրել է աչքի ընկնել քրեական պատմություններով, 168.am-ի տեղեկություններով՝ այսօր ծեծկռտուք են հրահրել։
Պատճառը եղել է քաղաքացու լեգիտիմ պահանջը` պատգամավորի 888 86 համարներով «Տոյոտա» մակնիշի՝ սխալ կայանված մեքենան հեռացնելու մասին: Հայր և որդի Բագրատյանները դիտողություն արած քաղաքացուն ծեծի են ենթարկել, պարեկները փորձել են միջամտել, սակայն ՔՊ-ական պատգամավորի որդին նրանց քաշքշել է։
«Սպուտնիկ Արմենիա»-ն էլ հաղորդում է, որ Շանթ Բագրատյանն արդեն բերման է ենթարկվել ու տեղափոխվել Քննչական կոմիտե։
ՆԳՆ-ից լրատվամիջոցին հայտնել են․
«Միջադեպի երեք մասնակից ձերբակալվել են և բերման են ենթարկվել Քննչական կոմիտե»։