ՔՊ-ական կառավարության 7 տղամարդ նախարարներից 5-ը չի ծառայել բանակում. Արմեն Աբովյան

Վահագ Ալեքսանյան, բանակից ու չծառայելուց եք խոսում, մոռացե՞լ եք, որ ձեր ՔՊ-ական 7 տղամարդ նախարարներից 5-ը չի ծառայել բանակում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Արմեն Աբովյանը:

«Եթե մոռացել եք, ես ձեզ անուններով կհիշեցնեմ, որ չմոռանաք: Արսեն Թորոսյանը, Գևորգ Պապոյանը, Արարատ Միրզոյանը, Համբարձում Մաթևոսյանը, Մխիթար Հայրապետյանը բանակում չեն ծառայել, աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունը ևս չի ծառայել:

Ձեր չծառայողների բանակի հրամանատարը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ով ևս չի ծառայել բանակում: Ու ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ Սամվել Կարապետյանը ծառայել է»,- նշել է նա:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։