ՔՊ-ական բուժքույր Հռիփսիմե Հունանյանն ընտրվեց հանձնաժողով նախագահ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Հունանյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Նրան այդ պաշտոնում առաջադրել էր ՔՊ խմբակցությունը։

Գաղտնի քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 61-ը: Հռիփսիմե Հունանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 61 պատգամավոր:

Հ. Հունանյանն 2003թ. ավարտել է Երևանի պետական թիվ 1 հենակետային բժշկական քոլեջի բուժքույրական գործ բաժինը, աշխատել է տարբեր ԲԿ-ներում՝ բուժքույր։ Նախօրեին ԱԺ-ում նա ասել էր. «Բացի այդ՝ իսկ ո՞վ ասաց, որ բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն։ Շատ էլ որ ես չեմ գնացել բարձագույն կթրական հասատատություն ստանալու կրթություն, բայց ես անընդահատ սովորել եմ։ Հոգատարություն, սեր, հարգանք է թաքնված այս փոքրիկ կենսագրության ետևում»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։