«Ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը՝ 2026-ի ընտրություններում»,- ասուլիսի ավարտին դիմելով «Հայաստան» դաշինքի ղեկավարին՝ հարցրին լրագրողները: Քոչարյանն ասաց, որ «սոցիոլոգիական հարցումներով, մի քիչ վերև-ներքև, այսօր երևում է ընդդիմադիր երկու միավոր, որոնք նորմալ մտնում են խորհրդարան՝ շատ չեն զիջում ՔՊ-ին»: Նա նշեց, որ մեկը «Հայաստան» դաշինքն է, մյուսը՝ Սամվել Կարապետյանի ստեղծվող կուսակցությունը: