Search
Close this search box.

Քոչարյանի գրասենյակը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին

Please enter a valid URL

Նախագահ Քոչարյանի հոբելյանի օրը նրան զանգահարել է Ռուսաստանի նախագահը և շնորհավորել 70-ամյակի կապակցությամբ։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը։

«Մանրամասներ չեմ հաղորդի, հեռախոսազրույցը մասնավոր է եղել։ Վլադիմիր Պուտինը նաև շնորհավորական հեռագիր է հղել Ռոբերտ Քոչարյանին՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանի միջոցով»,– ասաց Միկոյանը։