Քննչական կոմիտեն հանձնարարել է միջազգային հետախուզում հայտարարել Դավիթ Փափազյանի նկատմամբ. Hetq.am

«Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմանդրամ» ՓԲԸ-ի՝ ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի: Այսպիսի հանձնարարություն է տվել Քննչական կոմիտեն: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեից։ Այս մասին գրում է Հետքը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում էր հարուցել «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի, «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների հիմնադրամ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Բելլա Մանուկյանի և «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանի նկատմամբ։

Դավիթ Փափազյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածի հատկանիշներով՝ փաստաթղթերի կեղծման (457-րդ հոդված), առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման (296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետեր) և մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու (277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ)։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։