Հոկտեմբերի 30-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի ու կոմիտեի ղեկավար կազմի հետ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել ամրաշինական և ինժեներական աշխատանքների ընթացքին:
Այնուհետև այցելել են բանակային դիրքեր, զրուցել հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ:
Բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողների պարգևատրվել են շնորհակալագրերով և արժեքավոր նվերներով։




