Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների հարցը։
Ինչպես հաղորդում է AZERTAC-ը, նախարարների կաբինետի հերթական նիստի արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ Թուրքիայի ղեկավարը մեկնաբանել է Ադրբեջանի ղեկավարի Անկարա այցի արդյունքները։
«Նախագահ Իլհամ Ալիևի մարտի 5-ին այցի ընթացքում մենք մասնակցել ենք Իգդիր-Նախչըվան գազատարի բացմանը, որը լիովին կապահովի գազի ինքնավարությունը առնվազն 30 տարի»,- ասել է նա։
Նրա խոսքով, հնարավորություն է ստեղծվել նաև «եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ քննարկելու շատ կարևոր թեմաներ, մասնավորապես՝ Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների հարցը»։