Հունվարի 23-ից մեկնարկեց «Մեր ձևով» շարժման լոռեցի երիտասարդների 2-րդ հավաքը` Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկում: Մեկնարկը տրվեց մարզկենտրոն Վանաձորից: Հավաքի նպատակն «Մեր ձևով» շարժման շուրջ համախմբել երիտասարդներին, որոնք սովորում են Լոռու մարզի և Երևանի ուսումնական հաստատություններում։
Հավաքի օրակարգը հագեցած է սպորտային, մշակութային և այլ միջոցառումներով: Հավաքին մասնակից շուրջ 100 երիտասարդներ Լոռու մարզի տարբեր տարածաշրջաններից են:
Հավաքը Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի քահանա Տեր Տաճատի օրհնությամբ:
Հավաքի ընթացքում երիտասարդները քննարկել են «Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը դեպի ուժեղ Հայաստան» ծրագրիրը։






