Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է. «Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին (դատավոր Արտակ Բաբախանյան) 68-ամյա Գևորգ Ներսիսյանին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորելու համար: Նիստը որոշ ժամանակ անց կսկսվի: Քննչական մարմինը և դատախազությունն իր որոշումը կայացրել է և գնացել է մեկ անձի ցուցմունքի հիման վրա մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ճանապարհով: Հաշվի չեն առել Ներսիսյանների ցուցմունքները և տեսագրությունը: Եթե այս ստանդարտն է գործելու, ապա պատկերացրեք օրինակ մեկ անձ հաղորդում տա և ասի, որ քննիչը կամ դատախազը կամ դատավորը իրենից կաշառք է պահանջել: Ի՞նչ եք անելու այս ժամանակ»:




