ՔԿ-ն հաստատել է՝ Երևանի 107 մանկապարտեզի բակում կրակոցներ են հնչել

Երեկ հայտնի էր դարձել, որ Փարաքարում տեղի ունեցած ողբերգությանը զուգահեռ Երևանում ևս զենքի կիրառմամբ «ռազբորկա» էր տեղի ունեցել․ Երևանի թիվ 107 մանկապարտեզի բակում սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը կրակոցներ են հնչել, ինչի մասին պաշտոնական տեղեկատվություն չկար։
ՀՀ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով:
Կառույցից հայտնել են, որ կրակոցների հետևանքով տուժած անձինք չկան, նախաքննություն է իրականացվում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։