ՔԿ–ն՝ ՀԷՑ–ում և Նարեկ Կարապետյանի տանը իրականացվող գործողությունների մասին

ՀՀ Քննչական կոմիտեն մեկնաբանել է ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակում եւ ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը առավոտից իրականացվող խուզարկությունները։

ՔԿ–ից NEWS.am–ին հայտնեցին հետևյալը. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»։

Հիշեցնենք՝ իրավապահները վաղ առավոտյան ժամը 08.00-ի սահմաններում մտել են ՀԷՑ–ի կենտրոնական գրասենյակ, որտեղ խուզարկություններ են իրականացնում: ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները ՀԷՑ–ի աշխատակիցներին թույլ չեն տալիս մտնել գլխամաս։

Բացի այդ, իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են նաև ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն, որտեղ ևս այս պահին խուզարկություն են իրականացնում:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։