«Քիչ է մնում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային դիմի Նուբարաշենի աղբավայրի հարցով»․ Մանուկ Սուքիասյան

«Մամուլը ևս գրում է, որ Նուբարաշենի աղբավայրի հրդեհները, որոնք շարունակական բնույթ են կրում, կարող է նույնիսկ հատուկ նպատակով են արվում՝ ուղղված Տիգրան Ավինյանի դեմ․ հավատո՞ւմ եք այդ լուրերին»,- «5-րդ ալիք»-ի եթերում հաղորդավարը հարցրեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանին։ «Այդ վարկածը նույնիսկ ինքն է առաջ քաշել: Եկեք դիտարկենք հնարավոր անողների մոտիվացիան: Եթե անողը հոգեպես անհավասարակշիռ մարդ է, պիտի վաղուց հայտնաբերած և հասարակությանն ի ցույց դրած լինեին: Եթե ընդդիմադիր շրջանակների հետ կապ ունենար, ընդդիմությանը վաղուց խայտառակ էին արել: Եթե իշխանության ներսի օղակների մարդիկ են արել իրենց թիմակցին վարկաբեկելու համար, էդ էլ արդեն իրենց յուղը, թող մեջը տապակվեն։ Այսինքն, ոչ մի պարագայում դա նորմալ չէ։ Չգիտեմ՝ ԱԱԾ տնօրենին, Ներքին գործերի նախարարին, քիչ է մնում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային դիմի այդ հարցով։ Մի աղբավայրի մենեջմենթ չեն կարողանում նորմալ անել»,- նշեց Մանուկ Սուքիասյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։