Aravot.am-ը գրում է․ Սյունիքում, ինչպես իրենք են ներկայացնում, ներկուսակցական քարոզարշավի նպատակով գտնվող Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ականները, անչափահաս երեխաների են ներգրավվում քաղաքական գործընթացների մեջ։
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում Նիկոլ Փաշինյանը քայլում է եւ զրուցում դպրոցական երեխաների հետ՝ առաջիկա ընտրությունների մասին։ Նիկոլ Փաշինյանի եւ երեխաների զրույցը ներկայացնում ենք բառացի։
-Երկու ամսից ընտրություններ լինելո՞ւ է։
Ն․ Փ․ -Հա։ Ո՞ւմ օգտին ես քվեարկելու։
-Ձեր։ Ն․ Փ․
-Գնալո՞ւ ես ընտրությունների։
-Այո։
Ն․ Փ․ -Ապրես։
-29 տոկոս Ձեզ են ընտրելու։
Ն․ Փ․ -Հը՞։ 29 տոկոսը քիչ ա։
-Մեկին էլ՝ 46։
Ն․ Փ․ -Քիչ ա, քիչ ա 29 տոկոսը։





