Քի Վեսթում քննարկվում էր հենց Արցախը Հայաստանին միացնելու տարբերակը, և շատ մոտ էինք այդ տարբերակին․ Քոչարյան

Քի Վեսթում քննարկվում էր հենց Արցախը Հայաստանին միացնելու տարբերակը, դա էր սեղանի վրա և շատ մոտ էինք այդ տարբերակին, բայց մենք միակողմանի չէինք հռչակում, որովհետև այդ հռչակելը կնշանակեր մեկ բան․ բանակցային գործընթացի ձախողում և պատերազմ հրահրելու առիթ։ Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին: Խաթարել է բանակցային գործընթացը, միակողմանի հայտարարել է «Արցախը Հայաստան է և վերջ», և, ըստ էության ստեղծել է մի վիճակ, որ լեգիտիմության ազդակ է ուղարկել Ադրբեջանի ագրեսիայի համար: Մենք դա չենք արել, որ նման պրոբլեմներ չունենանք 1994 թվականին, 1997-ին, 2000 թվականին, 2008-ին: Սա անպատասխանության ծայրահեղ աստիճան է, ավելի ճիշտ՝ տգիտության, հիմարության կիրառումն էր։ Մեր բանակցային գործընթացի երաշխավորները եղել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, ի դեմս Ֆրանսիայի՝ ԵՄ-ն։ Պրոբլեմներն ունեցավ Հայաստանն այն ժամանակ, երբ այս եռյակին Փաշինյանը մերժեց»,– ասել է Երկրորդ նախագահը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։