Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախազգուշացրել է Ուկրաինայի իր գործընկեր Վոլոդիմիր Զելենսկուն, որ իրեն կարող են հեռացնել պաշտոնից: Այս մասին նա հայտարարել է խորհրդակցության ժամանակ, փոխանցում է Пул Первого Telegram ալիքը։
Այսպես է նա մեկնաբանել Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալը, որը սկսեց զարգանալ Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի կողմից Զելենսկուն մոտ մարդկանց գաղտնալսելու ձայնագրությունների հրապարակումից հետո: Լուկաշենկոն հայտարարել է, որ այս սկանդալը Կիևում իշխանությունն ավելի խոցելի է դարձրել Եվրամիության երկրների և ԱՄՆ-ի առջև:
«Գլխավորն այն է, որ հիմա սկսում են քաշել արտասահմանից, օվկիանոսից այն կողմ գտնվող նրանց պարաններից։ Նրանց կառավարում էին, իսկ հիմա առավել ևս՝ ազատվում։ Բայց քեզ էլ կհեռացնեն», — ասել է Բելառուսի նախագահը։




