«Քայլ դեպի պատերազմի ավարտ»՝ Ռուբիոն մեկնաբանել է ԱՄՆ-Ուկրաինա համաձայնագիրը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանքային ռեսուրսների վերաբերյալ Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված համաձայնագիրն անվանել է «քայլ դեպի պատերազմի ավարտ»։

«Նախագահ Թրամփի առաջնորդության շնորհիվ այսօր Միացյալ Նահանգները և Ուկրաինան ստորագրեցին Վերակառուցման ներդրումային հիմնադրամի համաձայնագիրը՝ կարևոր հանգրվան մեր համատեղ բարգավաճման գործում և քայլ՝ դեպի այս պատերազմի ավարտը», — գրել է նա սոցիալական ցանցերում։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և Ուկրաինայի փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն ստորոգրել են համատեղ հանքարդյունաբերության և Ուկրաինայի վերականգնման համար Ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին համաձայնագիր։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։