Լրագրող Վահե Սարուխանյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․
44-օրյա պատերազմից մինչև այս պահն ադրբեջանական ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից շուրջ 20 քկմ են օկուպացրել Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ-Ծավ հատվածում:
Քարտեզում երևացող իրավիճակը ստեղծվել է հատկապես 2022թ. սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո։ Անցել է արդեն 3 տարի։
Կարմիրով նշված են հայկական, կապույտով՝ ադրբեջանական, իսկ մանուշակագույնով՝ գրավված հայկական դիրքերը. օկուպացված տարածքը դեղին է։