Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 4–ին, գույքի նվիրատվությունն ընդունելու և ամրացնելու մասին որոշում կայացրեց, որով Գառնի համայնքի սեփականություն հանդիսացող 0.11 հա մակերեսով հողամասը նվիրատվությամբ փոխանցվում է ՀՀ-ին։
ՏԿԵ նախարարաի տեղակալ Արմեն Սիմոնյանը իր խոսքում նշեց, որ Կոտայքի մարզի դատախազը գրությամբ դիմել էր Կադաստրի կոմիտեին, տեղեկացնելով, որ դատախազության կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տվյալ հողամասի նկատմամբ գրանցվել է համայնքի, ապա քաղաքացու սեփականության իրավունք։
«Համայնքի ղեկավարին ուղղված միջնորդագրի արդյունքում գույքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականությունը։ Հիմք ընդունելով համայնքի ավագանու որոշումը և Կոտայքի մարզի դատախազության գրությունը, առաջարկվում է, ընդունել գույքի նվիրատվությունը Հայաստանի հանրապետությանը, և գույքն ամրացնել ՇՄՆ-ին հետագա ապօրինի օտարումը կամ այլ խախտումները բացառելու նպատակով»,-ասաց Արմեն Սիմոնյանը․
Գլխավոր դատախազ Աննա վարդապետյանն էլ պարզաբանեց, որ նվիրաբերվող տարածքը «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի տարածքում է, այն 0.1 հա մակերեսով հողամաս է և ուսումնասիրության արդյունքում Գառնի համայնքի սեփականաության իրավունքն է վերականգնվել, որը համարվում է բնության հատուկ պահպանվող տարածք։
Դատախազի հետ միասին Փաշինյանն էլ բացատրեց, որ այդ տարածքը հողային օրենսգրքի 60 հոդվածով օտարվող հող է օտարվել։




