«Քանի մենք ենք իշխանության, ՀՀ-ն ԼՂ-ի բնակիչների վերադարձի նպատակ չի հետապնդելու»․ Արուսյակ Ջուլհակյան

«ՀՀ-ն և մեր կուսակցությունը Լեռնային Ղարաբաղի մեր բնակիչների կոլեկտիվ վերադարձի օրակարգ չունի»,- «Սիվիկ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

«Եթե կլինեն առանձին անհատներ, որոնք կկարծեն, որ իրենք ուզում են, կարող են վերադառնալ Ադրբեջան, բնականաբար, իրենք դա առանձին կերպով կարող են փորձել։ Բայց մենք իրատեսական չենք համարում ԼՂ-ի բնակիչների կոլեկտիվ վերադարձը Ադրբեջան, որովհետև չկան որևէ միջազգային մեխանիզմներ, երաշխիքներ։ Քանի դեռ մենք ենք իշխանության, ՀՀ-ն այդ նպատակը չի հետապնդելու»,- նշել է պատգամավորը և ընդգծել, որ այդ վերադարձը նույնիսկ եթե լինի հնարավոր, լինելու է բացառապես Ադրբեջանի Հանրապետության դրոշի ներքո, վերադառնալու են որպես Ադրբեջանի քաղաքացիներ։

«ՀՀ-ն առանց այն էլ իրեն չափից դուրս շատ հարվածի տակ է դրել ԼՂ-ի ողջ բանակցային գործընթացում, և դրա պատճառով է եղել նաև, որ մենք վերջում արդեն հասել ենք այն հանգրվանին, որ մեր սուվերեն տարածքն է հարձակման ենթարկվել։ Մենք այլևս ոչ մեզ էինք կարողանում պաշտպանել, ոչ էլ ԼՂ-ին»,- հավելել է Ջուլհակյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։