«Քանի դեռ Սարգիսը բանտում էր, ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվը եռապատկվեց»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օգոստոսի 28-ին հայտնել էի՝ հանրությանն անհայտ հերթական քաղբանտարկյալի մասին։ Սոցցանցում գրառման համար 2 ամսով բանտարկվել էր ազատամարտիկ Սարգիս Մելքոնյանը։
Եվ ահա Սարգիսը «Նուբարաշեն»-ում պատվով կրեց իր անարդար պատիժը և օրեր առաջ ազատ արձակվեց։ Բարի ազատում!
ՀԳ. Սարգիսի պես մարդիկ շատ են։ Նրանց սուս ու փուս տանում են բանտ, հետո նրանք սուս ու փուս դուրս են գալիս, և հաճախ մենք չենք էլ իմանում նրանց մասին։
ՀԳ-2. Քանի դեռ Սարգիսը բանտում էր, Հայաստանում քաղբանտարկյալների թիվը կրկնապատկվեց ու եռապատկվեց։ Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։