Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետն ապօրինի օտարել է Երևանի թիվ 147մանկապարտեզը

Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետն ապօրինի օտարել է Երևանի թիվ 147մանկապարտեզը: Հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Պարզվել է, որ թաղապետը` Ա.Ք.-ն, ի պաշտոնե ունենալով համայնքի գույքը տնօրինելու լիազորություն, ստորագրել է որոշում՝ ըստ որի համայնքային սեփականություն հանդիսացող մանկապարտեզի 141 քառակուսիմետր տարածքը, առանց գույքի գնահատման, օտարվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության, այսպիսով համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափի 14 միլիոն 189 հազար դրամի վնաս:

Գործը այժմ դատարանում է:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։