Այսօր՝ ապրիլի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Ղափանցյան փողոցին հարակից ժողովրդին հայտնի Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում 2 քաղաքացիներ են ջրահեղձ եղել։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ականատես քաղաքացին փրկարարներին և ոստիկաններին հայտնել է, որ ինքը տեսել է, թի ինչպես է ընկերը անզգուշաբար ընկել ջրամբարը և մյուսը ընկերը նետվել է, որպեսզի փրկի, սակայն չի կարողացել։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ջրասուզակը ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկի մարմինը հայտնաբերել է․ այժմ 2-րդ քաղաքացու մարմինն են որոնում։





