Քալիֆորնիայի նահանգապետը դատական հայց է ներկայացրել Թրամփի դեմ

Քալիֆորնիա նահանգը և նահանգապետ Գևին Նյուսոմը դատական ​​հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Փենթագոնի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի դեմ՝ Լոս Անջելեսում ցույցերը ցրելու նպատակով Ազգային գվարդիայի զորքերի տեղակայման պատճառով։

Հայցում նշվում է, որ Թրամփը բողոքի ցույցերն օգտագործել է Քալիֆորնիայի ինքնիշխանությունը խախտելու համար և Ազգային գվարդիային հրամայել է տեղակայվել՝ հակառակ նահանգապետի որոշմանը։

Թրամփն իր որոշումը ճիշտ է անվանել և լրագրողներին ասել է, որ քաղաքը «հիմնովին կայրվեր»՝ առանց զորքերի տեղակայման։

Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարան ներկայացված 22 էջանոց հայցում ներկայացվում է, որ Թրամփը խախտել է դաշնային օրենքը և Սահմանադրությունը։

Նահանգը դատարանին խնդրել է չեղարկել Ազգային գվարդիայի ներկայացուցիչների տեղակայումը և նրանց նկատմամբ վերահսկողությունը վերադարձնել նահանգապետին։

Հիշեցնենք՝ Լոս Անջելեսում բողոքի ցույցերը շարունակվում են՝ ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության իրականացրած լայնածավալ ստուգումների պատճառով: ԱՄՆ նախագահը կարգադրել էր Ազգային գվարդիայի զորքեր ուղարկել Լոս Անջելես՝ անկարգությունները ճնշելու համար։ Թրամփի խոսքով՝ ապօրինի ներգաղթյալները «գրավել են ամերիկյան բնակավայրերը»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։