Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանի հետ պասերով զբաղված է կոռուպցիայով։
Ես դիմում եմ գրել Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ այգու տարածքը, որը 60-րդ հոդվածի համաձայն օտարման ոչ ենթակա հող է, ապօրինի կերպով սեփականաշնորհվել է մայթի հետ միասին։ Այժմ այդ տարածքում կառուցվում է VOLVO ավտոսրահ, որի վերաբերյալ արդեն քրեական գործ է հարուցվել։
Դիմումում հստակ նշել եմ, որ անհրաժեշտ է Երևանի քաղաքապետարանին հանձնարարել դատարան հայց ներկայացնել՝ այգու տարածքի սեփականաշնորհումը անվավեր ճանաչելու համար։ Սա թույլ կտա դատարանի որոշմամբ դադարեցնել VOLVO ավտոսրահի կառուցման աշխատանքները մինչև քրեական գործի քննության ավարտը։ Եթե Երևանի քաղաքապետարանը չիրականացնի այս քայլերը և պարզապես սպասի քրեական գործի ավարտին ու դատարանի վճռին, ապա այդ ընթացքում VOLVO ավտոսրահը արդեն կառուցված կլինի, և համայնքին հասցված վնասը հետագայում վերականգնելն այլևս անհնար կդառնա։
Իմ դիմումը Նիկոլ Փաշինյանը մակագրել է Երևանի քաղաքապետարան, սակայն իմ դիմումին միտումնավոր չեն պատասխանում, քանի որ իրենք պարզապես չգիտեն՝ ինչ պատասխան տան, քանի որ ես ճիշտ եմ։
Սա է Նիկոլ Փաշինյանի դավաճան ու թալանչի իշխանության իսկական դեմքը։
Հետո էլ ժողովրդին էշի տեղ են դնում ու ասում՝ թե բա դիմում գրեք, Էհ, ես էլ դիմում գրեցի, ի՞նչ փոխվեց, որ։