Երեկ Երևանի քաղաքապետարանում ձերբակալված անձանցից չորսի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։ Կալանավորված չորս անձանցից երկուսը քաղաքապետարանի պաշտոնյաներ են։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Բոլոր միջնորդությունները բավարարվել են և նրանց նկատմամբ կիրառվել է կալանքը որպես խափանման միջոց։
Կոմիտեից հայտնել են, որ կալանավորված անձանցից 3-ը քաղաքապետարանի պաշտոնյաներ են։
Հիշեցնենք, որ երեկ ՀԿԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի քաղաքապետարանում քննչական գործողություններ են իրականացվել։ Ըստ լրատվականի տեղեկություններով՝ քրեական վարույթը վերաբերում է կաշառքին։ Ընդհանուր առմամբ երեկ ձերբակալվել էր ութ անձ, որոնց թվում նաև քաղաքապետարանի նախկին և ներկա պաշտոնյաներ, որոնցից չորսը կալանավորվել են ։ Մասնավորապես, երեկ Երևանի քաղաքապետարանից ձերբակալված անձանց թվում են քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երկրորդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանի, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանի, որը նախկինում զբաղեցրել է ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ «հնչեղություն ունեցող հանցագործությունների» և «քրեական հեղինակությունների» դեմ պայքարի բաժնի պետի պաշտոնը, Արամ Այվազյանի և փաստաբան Ռոբերտ Դարբինյանի մասին է, որը նախկինում պաշտոն է զբաղեցրել ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում, այնուհետև, տեղափոխվել Երևանի քաղաքապետարան և զբաղեցրել Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնը։