«Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Փաստերի հիշեցում…
Ուղիղ երեք տարի առաջ, 2023-ի հունվարի 10-ին Ալիևն ասել է, որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին հայերին»։
Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյան-Էդվարդ Նալբանդյան տանդեմը հասել էր նրան, որ ոչ միայն Շուշին, Հադրութը, Ասկերանն ու Մարտակերտը, Մարտունին, Ճարտարն ու Ստեփանակերտն էին մնալու հայերին, այլ նույնիսկ Լաչինն ու Քելբաջարը։
Այս ամենը հրապարակային արձանագրել է նույնիսկ Ադրբեջանի ղեկավարը։
Սա է եղել հայանպաստ բանակցությունը, ոչ թե նիկոլիզմի բանակցածը՝ կատարել Ադրբեջանի պահանջները։
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։