Քաղաքական իմաստով Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ տարածաշրջանում էսկալացիոն դեպքեր չլինեն. Պաշտպանության փոխնախարար

Բնականաբար, տարածաշրջանում յուրաքանչյուր էսկալացիա պետք է անհանգստություն պատճառի, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Հարցին՝ ՊՆ-ն գնահատե՞լ է Սյունիքի վրա հնարավոր հարձակման հեռանկարը՝ նա պատասխանեց. «Պաշտպանության նախարարությունը, բնականաբար, պետք է հետևի իրադարձություններին ու հետևում է»։

Փոխնախարարն ասաց, թե Հայաստանը պաշտպանվելու է իր հնարավորությունների, կարողությունների ու ամբողջ ներուժի չափով, եթե դրա կարքիը լինի։

«Սակայն Հայաստանը պետք է ամեն ինչ անի քաղաքական իմաստով, որ տարածաշրջանում էսկալացիոն դեպքեր չլինեն»,- հավելեց նա։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։