Քաղաքացու նկատմամբ բռնnւթյnւն կիրառած ոստիկան Հայկ Հակոբյանին ձերբակալելու որոշում է կայացվել. ՀՀ Գլխավոր դատախազություն

Օրերս քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանի՝ Հայկ Հակոբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ փետրվարի 4-ին քրեական վարույթ է նախաձեռվել, այսօր էլ դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայկ Հակոբյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննչական կոմիտեից NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ առերևույթ հանցանքի մասին հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը՝ պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը` այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով):

Որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։