«Քաղաքացիների 62,5%-ը բոյկոտի արդյունքում չի վճարել տրանսպորտի ուղեվարձը»․ Երևանի ավագնու անդամ

Երևանի ավագնու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Արձանագրենք, որ մեր քաղաքացիների 62,5% -ը բոյկոտի արդյունքում չի վճարել տրանսպորտի թանկ ուղեվարձը։
Սա արձանագրվեց այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Եթե 550.000 ուղևորի փոխարեն օգտվել է 206.000 ուղևոր, ստացվում է, որ մեծամասնությունը բոյկոտել է թանկ ուղեվարձը։ Սա միայն իրենց ներկայացրած թվերով ենք հաշվում։ Բայց իրականում ավելի շատ մարդիկ են բոյկոտում։
Շնորհակալություն մեր քաղաքացիներին։
Բոյկոտը շարունակում ենք։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։