Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման գործնական կամ ընթացակարգային խոչընդոտները» թեմայով պանելային քննարկմանը՝ Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառման շրջանակում:
«Դեպք պատմեմ, որն ինձ հետ է պատահել: Քաղաքացին գրում է նամակ, ասում՝ ձեր պետական մարմնին դիմել եմ, 7-8 ամիս է՝ չեն պատասխանում. հարյուր հատ նամակ եմ գրել: Ինչ-որ հարց է բարձրացրել, որ՝ խնդրում եմ էս, էս, էս: Ասում եմ՝ պատասխանե՛ք քաղաքացուն: Քաղաքացուն պատասխանում են, ասում՝ ձեր առաջին խնդրանքը հնարավոր չէ իրականացնել այս պատճառով, երկրորդը՝ այս պատճառով, երրորդը՝ այն պատճառով: Դրանից հետո նա ասում է՝ տո ձեր սենցը, տո ձեր նենցը. է՞ս էր ձեր պատասխանը: Այսինքն՝ երբ արդարադատությունը չի եղել, մարդուն թվում է՝ երբ ժամանակին լինի, ամեն ինչ լավ է լինելու, բայց էն վճիռը, որ նա համարում է անարդար, շատ լավ՝ երկու ամսում, բայց մեկ ա՝ էլի իրա արձագանքը նույնն է լինելու»,- նշել է Փաշինյանը:




