Search
Close this search box.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն կգնա արտահերթ ընտրությունների թե ոչ» ․ Կոնջորյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արտահերթ ընտրությունների անցկացման ծրագրեր չունի։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Խորհրդարանական արտահերթ ընտրությունների ծրագրեր չունենք։ Հայաստանում 2021 թվականին են տեղի ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և Հայաստանի ժողովուրդն իր կամքը ձևակերպել է ընտրությունների արդյունքում։ Հաջորդ ընտրությունը 2026 թվականին է, և մենք մինչև այդ պետք է իրագործենք ժողովրդի կողմից մեզ տրված մանդատը»,- ասել է Կոնջորյանը։