Չեչնիայի ղեկավարի որդին` Ադամ Քադիրովը, հայտարարել է, որ պատրաստ է «գտնել և Գրոզնի բերել» Վլադիմիր Զելենսկիին, եթե հրաման ստանա հորից կամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ «Մենք քեզ Գրոզնի կբերենք ոչ թե որպես նախագահի, այլ որպես ռազմական հանցագործի։ Դու կհեկեկաս, կհամբուրես մեր կոշիկներն ու ներում կաղերսես»,- նշել է նա։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը կոչ էր արել ԱՄՆ-ին՝ առևանգել Ռամզան Քադիրովին, ինչպես Մադուրոյին։




