Պուտինը Տաջիկստանում հանդիպել է Ալիևի հետ

Հոկտեմբերի 9-ին Տաջիկստանում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների այս հանդիպումը առաջինն է եղել՝ երկար դադարից հետո։ Պուտինն ու Ալիևը հպանցիկ կերպով հանդիպել էին միմյանց սեպտեմբերին Չինաստանում՝ ՇՀԿ գագաթնաժողովի ժամանակ, սակայն լիարժեք շփում չեն ունեցել։

Ավելի վաղ այդ օրը Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը նշել էր ռուսական կողմի լավատեսական տրամադրվածությունը՝ ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախօրեին։ Նա հավելել էր, որ նախագահները կկարողանան քննարկել հարաբերություններում կուտակված բոլոր խնդիրները։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։