Պուտինը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին՝ կորեացիներին Կուրսկի մարզ ուղարկելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեայի զինվորներին, ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին և հանրապետության ողջ ժողովրդին՝ Կուրսկի շրջանի ազատագրման գործում ցուցաբերած օգնության համար։ Պուտինը նշել է, որ «ռուս ժողովուրդը երբեք չի մոռանա կորեացի մարտիկների սխրանքը»։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հավելել է, որ ԿԺԴՀ-ի զինվորականների մասնակցությունը գործողությանը ցույց է տվել, թե որքան արդյունավետ է գործում երկրների միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը, և նշել է, որ Մոսկվան ապագայում կարող է նաև ռազմական օգնություն ցուցաբերել Փհենյանին։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։