«Պուտինը նպատակ ունի անվերջ դարձնել պատերազմը»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաշխարհային առաջնորդներին խորհուրդ է տվել չկրկնել անցյալի սխալները և Ռուսաստանին իրական խաղաղություն պարտադրել։

X-ի իր էջում նա գրել է, որ Կրեմլի ղեկավարը հերթական անգամ հաստատել է, որ վախենում է բանակցություններից և ուժեղ առաջնորդներից։ Ըստ Զելենսկու՝ Պուտինի ամեն քայլն ու բոլոր ցինիկ հնարքները նպատակ ունեն պատերազմն անվերջ դարձնել։
Ուկրաինայի նախագահը կոչ է արել բոլոր նրանց, ովքեր պատրաստ են ուժի միջոցով մոտեցնել խաղաղությունը, գործել համակարգված և վճռական։ «Աշխարհի առաջնորդները պետք է հաշվի առնեն նախորդ տարիների և այն առաջնորդների սխալները, ովքեր արդեն հեռացել են թատերաբեմից»,- ասել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ Պուտինը հայտարարել էր, որ Զելենսկին լեգիտիմ նախագահ չէ, հետևաբար չի կարող ստորագրել Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի մասին փաստաթղթերը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։