Պուտինը կnրծանnւմ է Ռուսաստանը՝ Ուկրաինայի հարցում գործարքի չգնալով. կարծում եմ` ՌԴ-ն մեծ խնդիրներ է ունենալու. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ոչնչացնում է» Ռուսաստանը՝ հրաժարվելով գործարք կնքել Ուկրաինայի պատերազմին վերջ տալու համար, հայտնում է rferl.org-ը:
«Նա պետք է գործարք կնքի: Կարծում եմ՝ նա կործանում է Ռուսաստանը՝ գործարքի չգնալով: Կարծում եմ` Ռուսաստանը մեծ խնդիրներ է ունենալու: Շատերը կարծում էին, որ այս պատերազմը կավարտվի մեկ շաբաթից: Կարծում եմ, որ շատ լավ կլինի, որ նա (Պուտինը-Խմբ.) ավարտի այս պատերազմը», — ասել է Թրամփը երդմնակալությունից հետո լրագրողների հետ զրույցում:

Միաժամանակ Թրամփը հույս է հայտնել, որ ՌԴ նախագահը խաղաղության համաձայնագրի կողմնակից է։ Նա կրկնել է, որ մոտ ապագայում կարող է խոսել Պուտինի հետ, սակայն հստակ ժամկետներ չի նշել։ Թրամփը նաև հավելել է, որ ծրագրում է հանդիպել Պուտինի հետ բանակցություններ կազմակերպվելուն պես, որոնց նախապատրաստական ​​աշխատանքները, ըստ նրա, արդեն ընթանում են։

«Պուտինի հետ շատ լավ էի լեզու գտնում: Հուսով եմ, որ նա ցանկանում է գործարք կնքել», — ասել է Թրամփը հնարավոր հանդիպման մասին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ըստ Թրամփի, հավատարիմ է հակամարտությունը դադարեցնելու բանակցություններին։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը խոստացել էր դադարեցնել պատերազմն Ուկրաինայում՝ պաշտոնը ստանձնելուց հետո «24 ժամվա ընթացքում»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։