Պուտինը ցուցադրում է իր անպատժելիությունը. գիշերը Ռուսաստանը զանգվածային hարված է հասցրել Ուկրաինային. Զելենսկի

Ռուսաստանը գիշերը 500-ից ավելի ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային, թելեգրամյան իր ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նրա խոսքով, հիմնական թիրախներն են քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես՝ էներգետիկ օբյեկտները, տրանսպորտային հանգույցը, նույնիսկ ավտոտնակի կոոպերատիվը և, ինչպես արդեն սովորական է դարձել ռուսների համար, բնակելի հատվածը:

«Մեր երկրի տարբեր շրջաններում գիշերը տասնյակ բնակելի շենքեր են վնասվել: Հրդեհները մարվում են: Ակնհայտ է, որ սրանք ցուցադրական ռուսական հարվածներ են: Պուտինը ցուցադրում է իր անպատժելիությունը: Եվ դա անպայման պահանջում է աշխարհի արձագանքը: Միայն բավարար ճնշման բացակայության պատճառով, առաջին հերթին՝ պատերազմական տնտեսության վրա, Ռուսաստանը շարունակում է այս ագրեսիան»,- գրել է նա:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։