Մոսկվայում տեսել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները փոխգործակցության պատրաստակամության մասին։ Ռուսաստանը պատրաստ է դրան: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի պետական համալսարան կատարած այցի ավարտին:
«Մենք տեսնում ենք գործող նախագահի հայտարարությունները համատեղ աշխատանքի պատրաստակամության մասին։ Մենք միշտ բաց ենք դրա համար», — հայտարարել Է Պուտինը։
Պուտինն ընդգծել է, որ Կրեմլը երբեք չի հրաժարվել Սպիտակ տան հետ շփումներից։ Նա նշել է, որ համաձայն է, որ Թրամփի հետ «ավելի լավ է հանդիպեն»։
«Իսկապես, մենք ավելի լավ է հանդիպենք՝ հենվելով այսօրվա իրողությունների վրա, հանգիստ խոսենք բոլոր այն ուղղություններով, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի համար։ Մենք պատրաստ ենք։ Բայց դա առաջին հերթին, իհարկե, կախված է գործող ամերիկյան վարչակազմի որոշումներից և ընտրությունից», — ասել է Ռուսաստանի ղեկավարը։
ՌԴ նախագահն ասել է նաև, որ «ինքը և Թրամփը միշտ գործնական, վստահելի և պրագմատիկ հարաբերություններ են ունեցել»։