ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնել է Ռիա Նովոստին։
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի հիմնական արդյունքների մասին։ Մասուդ Փեզեշքիանը աջակցություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին», — ասվում է հաղորդագրության մեջ։
Նախագահները քննարկել են նաև երկկողմ օրակարգի արդիական հարցեր, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։