Պուտինն աշխատանքային նախաճաշի ձևաչափով կհանդիպի Փաշինյանի հետ. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային նախաճաշի ձևաչափով կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Չորեքշաբթի օրը տեղի կունենան ռուս-հայկական բանակցություններ, որոնց ընթացքում առաջնորդները կքննարկեն երկկողմ հարցեր, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացումը։

«Եվ այնուհետև երկու առաջնորդները՝ Պուտինը և Փաշինյանը, կշարունակեն իրենց անձնական քննարկումները աշխատանքային նախաճաշի սեղանի շուրջ», — լրագրողներին ասել է Պեսկովը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։