Պուտինի ուղղաթիռը հայտնվել է ԱԹՍ-ի զանգվածային գրոհի էպիկենտրոնում․ ՌԴ ՀՕՊ դիվիզիայի հրամանատար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղղաթիռը Կուրսկի մարզ կատարած այցի ժամանակ փաստացի հայտնվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհը հետ մղելու էպիկենտրոնում: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է ՀՕՊ դիվիզիայի հրամանատար Յուրի Դաշկինը:

«Նախագահի ուղղաթիռը փաստացի եղել է հակառակորդի անօդաչու թռչող սարքերի զանգվածային գրոհը հետ մղելու էպիկենտրոնում»,- ասել է Դաշկինը:

Հավելենք՝ ՌԴ նախագահը աշխատանքային այցով այցելել է Կուրսկի մարզ։ Նախագահը հանդիպում է ունեցել շրջանի քաղաքապետարանների ղեկավարների հետ և ասել, որ տիրապետում է Կուրսկի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությանը, քանի որ կառավարությունը, ինչպես նաև ռազմական և հատուկ ծառայությունները զեկուցում են նրան:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։