ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և եվրոպացի առաջնորդներին՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններն ավարտելուց հետո։ Այս մասին հաղորդել է Fox News-ը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Թրամփը նշել է, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման արդյունքների մասին կտեղեկացնի «մի շարք մարդկանց, որոնց նպատակահարմար կգտնի զանգահարել»։
Պուտին-Թրամփ բանակցությունները տեղի են ունեցել Ալյասկայում և տևել են 2 ժամ 45 րոպե։ Թրամփը նշել է, որ Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել, քանի որ «լիակատար փոխըմբռնման» հասնել չի հաջողվել։