Լրագրող, մեկնաբան Հռիփսիմե Առաքելյանը գրում է․
Գնալու ենք Արցախ,դես-դեն,մեր հայրենիք,հուռռա,մենք հաղթելու ենք, զոհասեղան, զոհողություն, դա մեր հողն է,հայրենիքը անսասան է,Արցախ է՝ Ղարաբաղ չէ, էդ դու ինչի՞ ասեցիր Ղարաբաղ,Աստված գիտի,որ մերն է,մենք կվերադառնանք,Ադրբեջանը կկործանվի, Թուրքիայն կմնա ջրհեղեղի տակ․․․մեռանք սպասելով էդ բաղձալի երկու իրադարձություններին․․․
ԹԱՐԳԵՔ․․․
Մենակ չասեք՝ ինչու՞ չպետք է երազենք,կամ զրկվենք երազելու ունակությունից։
Բայց ձեզ ով ա՞ զրկում երազելուց, էհ երազեք, իսկ որևէ կոնկրետ բան կարա՞նք անենք, գոնե միջազգային իրավունքի տեսանկյունից, մի բան անենք Արցախի ժողովրդի խնդիրները լուծենք, էդ կոպեկները, որ շպրտում են էդ մարդկանց, դա բացառապես այն բանի համար է, որ վեշերը հավաքեն ստեղից գնան, որ գլխացավանքից պրծնեն։ Իսկ ատելության խոսքի համար, որն ուղղված է արցախցիներին ՝ դատարանները պիտի հայցերով պայթեին արդեն ու էդ փթիրների պահով ամեն ինչ պիտի անեինք, որ դրանք ՓՏԵԻՆ ԲԵՐԴԵՐՈՒՄ, պիտի բկից բռնեինք բոլոր նրանց, ովքեր ատելություն են սերմանում ոչ միայն հայաստանցի-արցախցի, այլ արցախցի-արցախցի համատեքստում, թե բա՝ Արցախ, իմ սեր․․․․ լոլո-լուլու-մուլու-պուլու։
էսքան ցինիզմ, էսքան ստորություն, էսքան կեղտ ո՞նց կարար հավաքվեր էս փոքր երկրում։
Ազգերը ,եթե վեհություն չունեն, արժանապատվություն չունեն, թասիբ չունեն, ապագա էլ չունեն․ Պուսկ, նախընտրական քարոզարշավը սկսված է․
Հ․Գ․ Հա ի դեպ,իմ պապական տունն ա մնացել Արցախում, ողջ գերդաստանի գերեզմաններն էլ հետը․ սպասում եմ հետ բերեք։
ծափ տվեք, արաա։
#Հային_փող #թուրքին_հող