Փետրվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Պուշկին փողոցի 43 հասցեում վիճաբանություն է և գետնին ընկած քաղաքացի կա, հաղորդում է Shamshyan.com–ը։
Ոստիկանները նշված վայրից խուլիգանության կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 27-ամյա Հրայր Խ․-ին և 29-ամյա Համլետ Խ․-ին, իսկ 17-ամյա Ն․ Ա․-ն շտապօգնության կողմից՝ «ստորին ծնոտի մարմնի և կզակի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ տեղափոխել է 1-ին համալսարանական հիվանդանոց։
Նշված հասցեի մոտ հայտնաբերվել են «Chevrolet» և «Tesla» մակնիշների ավտոմեքենաներ, որոնց դիմապակիները եղել են կոտրված վիճակում և նշված ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։





