Մխիթարյան միաբանության հայրերն իրենց աջակցությունն են հայտնել Հայ առաքելական եկեղեցուն եւ Գարեգին Երկրորդին։
«Հայոց եկեղեցին դարեր շարունակ իր Հայրապետների գլխավորությամբ, հայրենասիրական ոգով եւ ազգանվեր ինքնազոհությամբ առաջնորդել է հայ ազգին՝ նավարկելով պատմության մութ ու փոթորկալից արհավիրքների մեջ, հայ ազգի գոյատտեւումն ապահովել է՝ ի հեճուկս ոխերիմ թշնամիներին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը աշխարհացրիվ հայությանը ներկայանում է որպես հավաքտի օրրան, հույսի փարոս, գոյատեւման հենարան եւ կայունության երաշխիք։
Մեր մշտամրմունջ աղոթքներով դիմում ենք Ամենափրկիչ Միածնին, հայցելով, որ անսասան պահի Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռը, իր գահակալ Սրբազնագույն Կաթողիկոսին եւ հայ ազգին։
Ամենակալ Տեր Աստված, փրկիր մեզ չարից եւ դրա բոլոր արբանյակներից»,– ասվում է հայտարարության մեջ։