Վաղարշապատ համայնքում ընտրություններ են.
Որոշել էի չանդրադառնալ, հաշվի առներով որ չեմ ճանաչում թեկնածուներին, բայց
Երեկ տեղեկացա, որ Վաղարշապատ համայնքում որպես համայնքապետի թեկնածու, ընտրություներին մասնակցում է նաև իմ վաղեմի մարտական ընկեր, երկար տարիների զինվորական, փոխգնդապետ Արկադի Փայտյանը:
Ճանաչելով նրան, իմանալով նրա անցած ճանապարհը վստահ կարող եմ ասել, արժանի թեկնածու է, օժտված մարդկային բարձր արժեքներով։
Հանդիպեցի նրան, ծանոթացա նրա նախընտրական ծրագրերի հետ և մի շատ կարևոր բան ֆիքսեցի, որ իր ընտրվելու դեպքում
1.Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին անվճար հող կհատկացվի համայնքի կողմից, սերտիֆիկատով բնակարաններ կառուցելու համար,
2. Ինչպես և Փարաքար համայնքում մանկապարտեզները կլինեն անվճար։
Երկար տարիներ ճանաչելով Արկադի Փայտյանին, ըտրություններում աջակցելու եմ նրան,ով իրական ընդիմություն է, ոչ նախկին է ոչ ներկա, հայրենասեր է և վստահ եմ որ ամեն ինչ կանի ուժով պաշտպանելու հավատքը, ամբողջ աշխարհի հավատքի մայրաքաղաք Սուրբ Էջմիածնում:
Հրայր Ասլանյան




